Գյուղմթերքի արտադրողների հիմնական նպատակը ոչ թե արտադրանքի չափերի աճն է, այլ դրանց իրացումը ամենաշահեկան գներով: Այդ պատճառով էական նշանակություն ունեն պտուղ-բանջարեղենի հետբերքահավաքային մշակությունը, տեսակավորումը, փաթեթավորումը, իրացման ժամկետների երկարացումը. այս ամենը թույլ է տալիս զգալիորեն բարձրացնել արտադրանքի մրցունակությունը և ստանալ մեծ եկամուտ:
Պտուղ-բանջարեղենի պահպանման համար ամենալայն տարածում ունեցող միջոցը դրանք սառնարաններում պահելն է: Պահպանման տևողությունը որոշվում է մի շարք գործոններով` մշակաբույսերի մշակության վրա հողակլիմայական պայմանների ազդեցություն, սորտային առանձնահատկություններ, ճիշտ պարարտացում, ագրոտեխնիկա, ոռոգում, վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքար, բերքահավաքի ժամկետներ ու միջոցներ, ապրանքի մշակության, փոխադրման և իհարկե պահպանման միջոցներ ու պայմաններ: Պտուղ-բանջարեղենը, որոնք նախատեսված են երկարատև պահպանության համար, պետք է լինեն առողջ և վնասվածքներ չունենան:
Պտուղ-բանջարեղենի մեջ եղած ամբողջ բիոքիմիական պրոցեսները կախված են ջերմաստիճանից: Բարձր ջերմաստիճանի դեպքում պտուղ-բանջարեղենը սկսում են արագ ՙթոշնել՚ և դառնում են ոչ պիտանի: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է որքան հնարավոր է արագ սառեցնել արտադրանքը, որը նախատեսված է երկարատև պահպանման համար:
Բերքահավաքից և դրանք սառնարանում տեղափոխելուց հետո ամենակարևոր գործընթացները, որոնք ապահովում են երկարատև պահպանումը, շնչառության և գոլորշիացման պրոցեսներն են: Այդ պատճառով պտուղ-բանջարեղենի օպտիմալ պահպանման համար անհրաժեշտ են ջերմախոնավության ռեժիմի ստեղծումն ու պահպանումը, թթվածնի և ածխաթթու գազի օպտիմալ ներթափանցումը և էթիլենի հեռացումը: Պտուղ-բանջարեղենի քաշի նվազեցումը զգալիորեն կրճատելու և պահպանման ժամկետները առավելագույնս երակարացնելու համար անհրաժեշտ է բերքահավաքից հետո որքան հնարավոր է արագ սառեցնել արտադրանքը և հետևել պահպանման օպտիմալ ցուցանիշներին:
Ստորև նշված են հիմնական մշակաբույսերի համար նախատեսված սովորական սառնարանների ջերմաստիճանի և օդի խոնավության օպտիմալ ցուցանիշները.
Ջերմաստիճանի և օդի խոնավության օպտիմալ ցուցանիշները սովորական սառնարանների դեպքում.
|
Øñ·»ñÇ ¨ µ³Ýç³ñ»Õ»ÝÝ»ñÇ å³Ñå³ÝÙ³Ý å³ÛÙ³ÝÝ»ñÁ |
|||
|
²Ýí³ÝáõÙ |
æ»ñÙ³ëïÇ׳Ý, °С |
ú¹Ç ËáݳíáõÃÛáõÝÁ, % |
ä³Ñå³ÝÙ³Ý Å³ÙÏ»ïÁ |
|
Խնձոր |
-1+4 |
90-95 |
1-8 ամիս |
|
Սմբուկ |
8-12 |
90-95 |
1-2 ß³µ³Ã |
|
Բրոկոլի |
0-1 |
95-100 |
1-2 ß³µ³Ã |
|
Բալ |
-1+2 |
90-95 |
3-7 ûñ |
|
Ելակ |
0 |
90-95 |
5-7 ûñ |
|
Կաղամբ |
0-1 |
95-100 |
3-7 ³ÙÇë |
|
Գազար |
0-1 |
95-100 |
4-8 ³ÙÇë |
|
Ծաղկակաղամբ |
0-1 |
95-100 |
2-4 ß³µ³Ã |
|
Նեխուր |
0-1 |
95-100 |
1-3 ³ÙÇë |
|
Սալոր |
-1+2 |
90-95 |
1- 8 ß³µ³Ã |
|
Հաղարջ |
-0,5 -0 |
90-95 |
7-28 ûñ |
|
Վարունգ |
8-11 |
90-95 |
1-2 ß³µ³Ã |
|
Սխտոր |
0 |
70 |
6-8 ³ÙÇë |
|
Խաղող |
-1-0 |
90-95 |
4-6 ³ÙÇë |
|
Սեխ |
4-15 |
85-90 |
1-3 ß³µ³Ã |
|
Սոխ |
-1-0 |
70-80 |
6-8 ³ÙÇë |
|
Տանձ |
-1+3 |
90-95 |
1-6 ³ÙÇë |
|
Կարտոֆիլ(նոր) |
4-5 |
90-95 |
3-8 ß³µ³Ã |
|
Կարտոֆիլ |
4-5 |
90-95 |
4-8 ³ÙÇë |
|
Մորի |
-0,5 -0 |
90-95 |
2-3 ûñ |
|
Տաքդեղ |
7-10 |
90-95 |
1-3 ß³µ³Ã |
|
Դեղձ |
-1+2 |
90 |
2-6 ß³µ³Ã |
|
Կեռաս |
-1+2 |
90-95 |
2-3 ß³µ³թ |
Ըստ www.lol.org.ua կայքի նյութերի










