ARMIS

rus

eng

arm
Տեխնոլոգիաներ

Մրգի և բանջարեղենի պահպանումը և դրանց տարրայավորման և փաթեթավորման պահանջներ

Վերջին ժամանակներում ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ մասնագիտացված հրատարակություններում, բավականին մեծ ուշադրություն է հատկացվում գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես մրգի և բանջարեղենի, մրցունակության բարձրացման հարցերին: Հաշվի են առնվում բազմապիսի գործոններ` սկսած արտադրանքի որակից  մինչև պահպանման տարբեր եղանակներ (տեսակավորում, լվացում, փաթեթավորում)` ըստ վաճառքի աղբյուրների: Պահպանության/պահեստավորման և բեռնափոխադրման ժամանակ արտադրանքի որակային և համային ցուցանիշների պահպանման նպատակով ճիշտ փաթեթավորումն ու համապատասխան տարայի օգտագործումը արտադրողի համար շահութաբերության հիմնական գործոններից մեկն է:

Մեծ ուշադրություն պետք է դարձնել վաճառքից առաջ մրգի և բանջարեղենի մշակմանը: Շուտով անհնարին կլինի կազմակերպել արտադրանքի քաղաքակիրթ վաճառք՝ առանց նախնական տեսակավորման և փաթեթավորման: Սուպերմարկետների և մրգի ու բանաջարեղենի մասնագիտացված վաճառքով զբաղվող խանութների խստապահանջությունը արտադրանքի արտաքին տեսքի նկատմամբ անընդհատ աճում է: Խմբաքանակներում պտուղների նույն չափը և գույնը սովորական երևույթ են դարձել: Վերջերս սուպերմարկետները ևս մեկ պահանջ են սահմանել արտադրանքի որակի նկատմամբ.  ըստ քաշի, ինչը թույլ է  տալիս իրականացնել հատով վաճառք, օրինակ, քաղցր պղպեղ:Դա թույլ է տալիս ժամանակ և աշխատանք խնայել, ինչպես նաև ավելի հեշտ ընտրել համապատասխան տարան ըստ արտադրանքի քաշի: Գրագետ ընտրված,տեսակավորված և փաթեթավորված պտուղները հնարավորություն են տալիս վաճառքի տարբեր գներ սահմանել նույն ապրանքի համար, այսպիսով, ընդլայնելով և խորացնելով տեսականին, ինչն իր հերթին բերում է շուկայում գնորդի հետ աշխատանքի ճկունության բարձրացման:

Խնձորը, տանձը, լոլիկը, քաղցր պղպեղը պետք է դասակարգել ըստ չափի, քաշի, գույնի և ձևի: Կատո‎ֆիլը և սոխը սովորաբար բաժանվում են են երեք տեսակի՝ ըստ չափի:

Միրգը և բանջարեղենը պետք է պահել հատուկ մասնագիտացված պահեստներում, որտեղ ապահովված են տվյալ ապրանքատեսակի պատշաճ պահպանմանհամար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հնդավոր, կորիզավոր և հատապտուղային արտադրանքի առավել ճիշտ պահպանման պայմանները գազային ռեժիմով սառնարաններն են:

Սովորաբար հարկ լինում է պահեստավորել տարբեր որակի, նպատակի և պահպանման ժամկետների արտադրանք: Դրա համար օգտագործում են տարբեր եղանակներ, ըստ կոնկրետ դեպքի:

Արտադրանքը սովորաբար տեղադրում են տարայում (փայտյա արկղերում, տարբեր տարողունակության կոնտեյներներում): Մեծ տարողունակություն ունեցող կոնտեյներներում և մեծ արկղերում պահպանում են կարտո‎ֆիլը, հատապտուղները, դդմատեսակները և հընդավորները: Ավելի փոքր արկղերում փոխադրում և կարճատև պահպանում են խնձորը, տանձը, լոլիկը, սմբուկը, պղպեղը և այլն: Կոնտեյներների տարողունակությունը 300-600 կգ է, իսկ արկղերինը և կիսա-կոնտեյներներինը` 200-300 կգ: Տարայի այս տեսակները բազմակի օգտագործման են, այսինքն, օգտագործելուց հետո դրանք կարելի է պահեստավորել և պահպանել մինչև հաջորդ սեզոն:

Արկղերն ու տուփերը օգտագործում են  նուրբ և արագ վնասվող արտադրանքի` հնդավորների և կորիզավորների, ձմերուկի և սեխի պահպանման և փոխադրման համար: Նման գյուղմթերքը պահպանվում է տվյալ տարայում մինչև վաճառքը, իսկ ավելի մեծ տարողունակության տարան օգտագործվում է մինչև տեսակավորումը:

Գյուղմթերքի բեռնափոխադրման համար տարան կարող է պատրաստվել նաև պոլիէթիլենային թաղանթից, պլաստմասայից, ստվարաթղթից: Արագ փչացող արտադրանքի համար օգտագործվում են 1-3 կգ տարողունակությամբ զամբյուղներ: Տարան (կամ կոնտեյնեները) պատրաստվում է նաև պոլիsթիրոլից, որը դիմացկուն է հարվածներին և անբարենպաստ պայմաններին: Արկղերը պատրաստվում են խտացված ծղոտից, իսկ տուփերը` գո‎ֆրեավորված ստվարաթղթից: Տարայի համար օգտագործում են նաև կրա‎‎ֆտ-թղթից պատրաստված պարկերը: Տարայի պատրաստման համար օգտագործում են նաև թերմոպլաստ:

Յուրաքանչյուր ապրանքատեսակի համար օգտագործվում է համապատասխան փաթեթավորում: Մենք կուսումնասիրենք մրգի և բանջարեղենի հիմնական տեսակները և դրանց համապատասխան փաթեթավորման եղանակները:

Կարտո‎ֆիլի, ճակնդեղի, գազարի, սոխի մեծածախ քանակների համար օգտագործվում են պարկեր և ցանցեր, 15-ից (սոխի համար) - 30 կգ տարողունակությամբ; փայտյա, պլաստմասե կամ ստվարաթղթից պատրաստված արկղեր 20-23 կգ տարողունակությամբ: Մանրածախ քանակները փաթեթավորվում են 1-10 կգ տարողունակությամբ ցանցերով:

Կաղամբ (սպիտակ, կարմիր, ծաղկակաղամբ, բրոկոլի, կոլրաբի). մեծածախ վաճառքի դեպքում փաթեթավորումն իրականացվում է մինչև 10 կգ (ծաղկակաղամբ, բրոկոլի) տարողունակություն ունեցող գո‎ֆրեավորված ստվարաթղթով, փայտյա կամ պլաստիկ արկղերի մեջ մեկ շարքով` վնասվածքներից խուսափելու համար: Մանրածախ առևտրի դեպքում յուրաքանչյուր գլուխ փաթեթավորվում է ձգվող(սթրեչ) պոլիէթիլենային թաղանթով և դասավորվում է գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված արկղի մեջ:

Լոլիկը, պղպեղը և մեծածախ և մանրածախ առևտրի դեպքում փաթեթավորվում են մինչև 10կգ տարողունակություն ունեցող գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված, փայտյա կամ պլաստիկ արկղերի մեջ: Մանրածախ քանակները փաթեթավորվում են 3-6 կգ գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված տուփերի մեջ` ըստ ապրանքատեսակի: Օգտագործվում են նաև ձգվող (սթրեչ) պոլիէթիլենային թաղանթով ծածկված տակդիրներ:

Մարոլ. մեծածախ քանակների դեպքում` մինչև 5 կգ տարողունակությամբ գո‎ֆրեավորված ստվարաթղթից արկղեր: Մանրածախ քանակների դեպքում յուրաքանչյուր գլխիկ փաթեթավրվում է ձգվող պոլիէթիլենային թաղանթի մեջ և դասավորվում է գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված արկղի մեջ:

Վարունգ. մեծածախ  և մանրածախ քանակների դեպքում օգտագործվում են մինչև 20 կգ տարողունակությամբ  գո‎ֆրեավորված ստվարաթղթից, փայտյա կամ պլաստիկ արկղեր, որոնց չափը կարգավորվում է ըստ ապրանքատեսակի: Մանրածախ քանակների դեպքում օգտագործվում են նաև ձգվող պոլիէթիլենային թաղանթով ծածկված տակդիրներ:

Խնձոր. մեծածախ  և մանրածախ քանակների դեպքում օգտագործվում են մինչև 10 կգ տարողունակությամբ  գո‎ֆրեավորված կարտոնից, փայտյա կամ պլաստիկ արկղեր: Մանրածախ քանակների դեպքում օգտագործվում են 1-3 կգ տարողունակությամբ ցանցեր:

Դեղձ. մեծածախ և մանրածախ քանակների դեպքում օգտագործվում են հեռադիտակ տեսակի տուփեր` կարտոնից պատրաստված տուփեր յուրաքանչյուր պտղի համար առանձին հատվածով:

Հատապտուղներ (ելակ, մորի, կեռաս, հաղարջ և այլն). մեծածախ քանակների դեպքում օգտագործվում են 1-ից 5 կգ տարողունակությամբ ներսի կողմից թաղանթով պատված գո‎ֆրեավորված ստվարաթղթե տուփեր կամ հատուկ սկուտեղներ: Մանրածախ քանակների դեպքում օգտագործվում են 0,2-ից 2 կգ տարողունակությամբ բլիստերներ. տարբեր տեսք ունեցող թափանցիկ պլաստիկ տուփեր:

Խաղող. մեծածախ և մանրածախ քանակների դեպքում օգտագործվում են 3-5 կգ տարողունակություն ունեցող գո‎ֆրեավորված ստվարաթղթե արկղեր, յուրաքանչյուր տուփի առանձնացման համար պլաստիկե կամ պորոլոնից միջնապատերով:

Ձմերուկ և սեխ. մեծածախ և մանրածախ քանակները պահպանվում են մինչև 300 կգ տարողունակությամբ արկղերի կամ կոնտեյներների մեջ: Մանրածախ առևտրի դեպքում օգտագործվում են ստվարաթղթից պատրաստված միջնապատերով արկղեր, յուրաքանչյուրում` 4-6 հատ:

Նուրբ բանջարեղենի համար, ինչպիսիք են լոլիկը, մարոլը և տաքդեղը, օգտագործում են միջազգային շուկայում ընդունված 3 և 5 կգ տարողունակության գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված տուփեր, որոնց չափերը կարելի է կարգավորել ըստ ապրանքատեսակի:

Ավելի պինդ միրգն ու բանջարեղենը (վարունգ, խնձոր) կարելի է տեղավորել մինչև  20 կգ տարողունակություն ունեցող տարայի մեջ: Իսկ ավելի նուրբ բանջարեղենի և սպարժայի համար օգտագործվում  են գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված համապատասխան չափի և որակի սկուտեղներ:

Ծաղկակաղամբը սովորաբար դասավորում են մեկ շերտով` վնասվելու հավանականությունը նվազեցնելու համար: Երկրի ներսում և արտահանելու նպատակով ամենամեծ և ծանրաքաշ գյուղմթերքի. օրինակ ձմերուկի և սեխի,  բեռնափոխադրման համար առաջարկվում է անվտանգ լուծում՝ հատուկ արկղեր և տուփեր, 4-ից 6 հատ տարողունակությամբ:

Կոշտ կեղևով մրգերի համար առաջարկվում են 6 կգ տարողունակություն ունեցող արկղեր:  

Գոյություն ունեն նաև որոշակի նախազգուշացումներ  գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված փաթեթների օգտագործման վերաբերյալ: Օրինակ, բարձր խոնավությունը կարող է թուլացնել արկղերի կամ տուփերի ամրությունը: Այդ իսկ պատճառով լվացված մթերքը պետք է լավ չորացնել, նախքան այն փաթեթավորելը: Գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված արկղերը հնարավոր չէ դասավորել նույն բարձրությամբ, ինչպես փայտյա կամ պլաստիկ արկղերը: Ստվարաթղթե արկղերը կարող են վնասվել անզգույշ վերաբերմունքից և պարաններից: Բացի այդ, չափազանց մեծ քաշը կամ ծանրությունը վերևում կարող է վնասել արկղերի միջի ապրանքը: Օդափոխության նպատակով բացված անցքերը սովորաբար փոքր են, որպեսզի պահպանվի արկղերի դիմացկունությունը: Խորհուրդ է տրվում, որ անցքերի ընդհանուր մակերեսը լինի ոչ պակաս, քան արկղի ընդհանուր մակերեսի 5%-ը: Անցքերի չափի փոքրացումը արկղերի ոչ լավ փակվելու կամ սխալ դասավորվածության պատճառով կարող է բերել ջերմափոխանակության նվազեցման, ինչը կհանգեցնի ապրանքի ջերմաստիճանի բարձրացման և կնպաստի դրա արագ փչացմանը:  Գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված տուփերի և արկղերի հետ ճիշտ օգտագործման պարագայում նման տարայի առավելությունները ակնհայտ են, մասնավորապես թարմ բնամթերքի համար:

Ուկրաինական և այլ արտերկների մեծածախ առևտրային կազմակերպությունները ավելի և ավելի հաճախ են օգտագործում միջազգային մարկետինգային պրակտիկան, մասնավորապես, պատվիրում են թարմ մրգի և բանջարեղենի փաթեթավորումը բարձորակ գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված տուփերով և արկղերով: Պետք է նշել, որ արտահանվող թարմ բնամթերքի համարյա 80%-ը բեռնափոխադրվում և վաճառվում է մեծածախ եղանակով` գո‎ֆրեավորված ստվարաթղթից պատրաստված տուփերի և արկղերի մեջ: Փաթեթավորման գներն իհարկե տատանվում են: Համեմատության համար կարելի է բերել ԱՄՆ-ի փորձը, որտեղ սննդամթերքի փաթեթավորման գինը կազմում է բուն ապրանքի գնի 22%-ը: Ուկրաինայում, ըստ բանջերեղեն արտադրողների միջինացված հաշվարկների, մարկետինագային ծախսերը, ներառյալ փաթեթավորումը, կազմում են ապրանքի գնի 4%-ը: Եթե խոսում ենք արտահանման մասին, ապա մարկետինգային ծասխերը կարող են կազմել ընդհանուր ծախաի մինչև 80%-ը, որից 20%-ը` միայն փաթեթավորման ծախսերը: Փորձը ցույց է տալիս, որ անընդհատ մշտապեսաճող մրցակցության միջավայրում փաթեթավորումը կարող է դառնալ շուկայում ապրանքի հաջողության գործոններից մեկը: Միայն նա կարող է հասնել հաջողության, ով կարողանում է ժամանակին արձագանքել շուկայի պահանջարկին և հագեցնել սպառողի աճող պահանջները:

Հոդվածը պատրաստելիս օգտագործվել են "Агроогляд:овочі та фрукти" («Գյուղակնարկ. բանջարեղեն և միրգ») շաբաթաթերթի www.lol.org.ua կայքից,«Կովչեգ» ("Ковчег"),«Պետրուցալեկ» ("Петруцалек"),«Նովա պակ»("Нова пак") ընկերությունների նյութերը, ինչպես նաև հետևյալ կայքերը.

www.unipack.ru  

www.retail.ru

www.postharvest.ucdavis.edu  

www.attra.ncat.org

www.fao.org

Լուրեր
08.12.2009 | Գյուղատնտեսական մթերքների կուտակման,պահեստավորման և առաքման կենտրոնի բացում

Ս.թ դեկտեմբերի 11-ին,ժամը 11-ին տեղի կունենա գյուղատնտեսական մթերքների կուտակման,պահեստավորման և առաքման կենտրոնի հանդիսավոր բացման արարոզությունը




01.10.2009 | Առևտրային կատալոգ և առաջարկ/պահանջարկ բաժիններ

ARMIS կայքում ավելացել են առևտրային կատալոգ և առաջարկ/պահանջարկ բաժինները




05.09.2009 | Ծանոթացեք ծաղիկների մեծածախ գներին

Ս.թ սեպտեմբերի 5-ից ARMIS համակարգի միջոցով կարելի է ծանոթանալ նաև թարմ ծաղիկի մեծածախ գներին


FAA ULE ACDI VOCA VISTAA MCA Millennium Challenge Corporation

Կայքը ստեղծվել եւ աջակցություն է ստանում «Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ - Հայաստան»-ի (ՀՄՀ-Հայաստան) «Ջրից դեպի Շուկա» բաղադրիչի կողմից, որն իրականացնում է «ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ» (ԱՄՆ), «Արկադիս Եվրոկոնսալտ» (Հոլանդիա) եւ «Վիստա» (Հայաստան) կազմակերպությունների կոնսորցիումը:


Copyright 2008. All Rights Reserved. Developed by Smart Systems LLC.