ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
Ուղարկելով կարճ հաղորդագրություն (SMS) 5606 հեռախոսահամարին, կարող եք տեղեկանալ տվյալ օրվա դրությամբ Ձեր նախընտրած գյուղմթերքի մեծածախ և մանրածախ գինը` ընտրված մարզում: Ի դեպ, կարճ հաղորդագրության մեջ կնշվեն տվյալ մարզի այն բոլոր շուկաների անունները և գները, որտեղ կատարվել է ուսումնասիրություն (դրանք մարզի ամենախոշոր և մշտական գործող շուկաներն են):
Օգտվելու եղանակը
Քայլ 1. Մարզերի ծածկագրերի ցուցակից ընտրեք մարզը և ապրանքի անվանումը (օր. Երևան,կարտոֆիլ - 0114):
Քայլ 2. Ուղարկեք ստացված կոդով հաղորդագրություն (SMS) 5606 հեռախոսահամարին և անմիջապես կստանաք հաղորդագրություն, որտեղ ներկայացված կլինեն գները այսպիսի տեսքով`16.06: Kartofil:Mecacax min/max GUM – 70/100, Malatia – 40/60, Kayaran – 60/80;Manracax min/max GUM– 100/150, Malatia – 60/80, Kayaran – 80/100:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե մոռացել եք ծածկագիրը, ապա հաղորդագրություն ուղարկեք 5606 համարին`
MARZ բառով - մարզերի ծածկագրերը ստանալու համար,
MIRG բառով - մրգերի ծածկագրերը ստանալու համար,
BANJAR բառով - բանջարեղենի ծածկագրերը ստանալու համար,
KANACHI բառով - կանաչեղենի ծածկագրերը ստանալու համար,
CITRUS բառով - ցիտրուսային մրգերի ծածկագրերը ստանալու համար,
MIS բառով - մսամթերքների ծածկագրերը ստանալու համար,
DZUK բառով - ձկնեղենի ծածկագրերը ստանալու համար,
CAXIK բառով - ծաղիկների ծածկագրերը ստանալու համար:
Կամ ներբեռնեք հետևյալ հղումներից.`
Ծածկագրեր, Ծաղիկների ծածկագրեր
Մեկ SMS-ի արժեքն է 50 դրամ ներառյալ ԱԱՀ*:
*Սխալ հաղորդագրություն ուղարկելու դեպքում հաղորդագրության
արժեքը Ձեզանից նույնպես գանձվում է:










