Ս.թ դեկտեմբերի 11-ին,ժամը 11-ին տեղի կունենա գյուղատնտեսական մթերքների կուտակման,պահեստավորման և առաքման կենտրոնի հանդիսավոր արարողությունը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի,Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի,պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:
Իր տեսակի մեջ Հայաստանում առաջին կենտրոնը հիմնադրվել է ԳԱՖ ԻԱՄ-ի և ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի ջանքերով:
Գյուղմթերքների երկարատև պահպանման նպատակով տեղադրված են 40-ական տոննա տարողությամբ 2 սառնարանային խցիկներ,ինչպես նաև մինչև 100 տոննա տարողությամբ հովացման խցիկ` կարճատև պահպանման նպատակով:
Կենտրոնը մատուցելու է հետևյալ ծառայությունները`
- Գյուղմթերքի պահպանում և առաքում խանութներ,սուպերմարկետներ և հանրային սննդի այլ օբյեկտներ
- Սառնարանների վարձակալություն
- Տեսակավորման և փաթեթավորման ծառայություն
- Արտահանում










